Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան

Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան
27.02.2014 | 15:18

Փետրվարի 28-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի մենակատարությամբ: Այս մասին տեղեկացնում են ֆիլհարմոնիկի մամուլի ծառայությունից: Երեկոյի երկրորդ բաժնում կհնչի Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան: Համերգը կղեկավարի գերմանացի դիրիժոր Իսրայել Յինոնը:

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ