Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կփորձեն ձեռք բերել Ագուերոյին

Կփորձեն ձեռք  բերել Ագուերոյին
21.03.2014 | 12:17

Կատալոնյան «Բարսելոնը» բավականին լրջորեն է տրամադրված «Մանչեստր Սիթիի» խաղացող Սերխիո Ագուերոյին իր շարքերում տեսնելու ցանկությունում: Ասում են, որ այս մտահղացման հեղինակը ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն է, ում գլխին էլ պակաս կուտակված չեն «Բարսելոնում» մնալ-չմնալու ամպերը, սակայն, անկախ խնդրի ընթացքից, լավատեղյակները պնդում են, որ քսանհինգամյա Ագուերոյի թեկնածությունը ակումբի օրակարգում է: Նշենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում տաղանդավոր արգենտինացին տասնյոթ խաղում դարձել է տասնհինգ գոլի և ութ արդյունավետ փոխանցման հեղինակ: Հարկավ, «Բարսելոն» նրա տեղափոխությունն անհամեմատ կուժեղացնի կատալոնյան ակումբի առանց այն էլ հզոր հարձակման գիծը, որտեղ շարունակում է փայլել լեգենդար Մեսին, և ում կողքին փորձում է ինքնահաստատվել բրազիլացի Նեյմարը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ