Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պաշտպանը չունի տեղեկություն

Պաշտպանը չունի տեղեկություն
22.03.2014 | 16:59

«Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել է տեղեկություն, որ անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած և դրա հետևանքով մինչ օրս ազատազրկման մեջ գտնվող Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի: Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը): Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ ինքը չունի նման տեղեկատվություն: Նա ասաց միայն, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը պետք է կարճվի հիմնովին, որովհետև չի համապատասխանում Շանթի գործողություններին: Նա տեղեկացրեց նաև, որ երեկ է տեսակցել Շանթ Հարությունյանին, իր պաշտպանյալը գտնվում է լավ վիճակում, նրա նկատմամբ պետք է իրականացնեին քննչական գործողություններ, սակայն քննիչը չէր ներկայացել:

Դիտվել է՝ 2934

Մեկնաբանություններ