Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Համերգ՝ նվիրված կլառնետահար Աբգար Մուրադյանին

Համերգ՝ նվիրված կլառնետահար Աբգար Մուրադյանին
27.03.2014 | 12:14

Ապրիլի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանի 70-ամյակին:
Հոբելյանական համերգի առաջին մասում կհնչի Գագիկ Հովունցի Լարգոն կլառնետի և նվագախմբի համար «Խորեոգրաֆիկ պիեսներ» սիմֆոնիկ սյուիտից, որը նվիրված է Աբգար Մուրադյանին, ինչպես նաև կներկայացվի Լուի Շպորի թիվ 4 Կլառնետի կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Մենակատար՝ Աբգար Մուրադյանի սան, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտ՝ Դավիթ Գյուլամիրյան (կլառնետ):
Համերգի երկրորդ մասում հանդիսատեսի դատին կհանձնվի Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի փոխադրումով:

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ