Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարդան Պետրոսյանին արջի ծառայություն մի մատուցեք

Վարդան Պետրոսյանին արջի ծառայություն մի մատուցեք
28.03.2014 | 16:00

Վարդան Պետրոսյանի գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վատացել է 2013-ի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մահացած Էդգար Հովհաննիսյանի մայրը` Աննա Կարապետյանը, ում համար շտապօգնություն է կանչվել: Այնուհետև վատացել է նաև մահացածի հոր` Հայկ Հակոբյանի և նրա եղբոր` Արթուր Հակոբյանի ինքնազգացողությունը և նրանք տեղափոխվել են Աբովյանի հիվանդանոց: Շատ ծանր իրավիճակ է իրականում: Երկու 16 տարեկան երիտասարդ է մահացել վթարի հետևանքով, տղաներից մեկի քրոջ` Տաթևիկ Հակոբյանի հետագա լիարժեք կյանքը հարցականի տակ է: Մյուս կողմից` Վարդան Պետրոսյանը մարդ է, ով (քննությունը կպարզի նրա մեղավորության չափը) հայտնվել է ծանր իրավիճակում: Նման դեպքերում շատ կարևոր է, նախևառաջ, հարգել տուժածների զգացմունքները. նրանց ցավը դեռ չի մեղմացել ու այն գուցե տարիները կարողանան ընդամենը բթացնել: Վերջերս Վարդան Պետրոսյանը բաց նամակ էր հղել մահացածների հարազատներին, որը վիրավորել էր վերջիններիս ու նրանք պատասխան նամակով հանդես եկան: Վարդան Պետրոսյանը օրերով ու ժամերով ներկայացրել էր իր հարազատների հանդիպումները տուժածների հետ, նրա փաստաբանը նաև միջադեպի 3D վերծանման տարբերակը հրապարակեց, որով իրականում լիովին չի ապացուցվում դերասանի անմեղությունը: Հասարակության մի որոշակի հատված պաշտպանում և սատարում է Պետրոսյանին, մեղադրական մեկնաբանություններով հանդես գալիս ընդդեմ տուժածների ընտանիքների ու հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեր հանրության նույն այդ հատվածը, եթե Պետրոսյանի փոխարեն, ասենք, Լֆիկ Սամոն (նույն ինքը`ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը) լիներ կամ իշխանության բարեհաճությունը վայելող մեկ ուրիշը:

Սա այն դեպքերից է, երբ հասարակությունը պետք է հնարավորինս զգույշ լինի գնահատականներ տալիս, առավել ևս, որ այդ արձագանքները կարող են խոցել որդեկորույս ծնողներին: Այդպիսով նաև կարելի է խուսափել Պետրոսյանին արջի ծառայություն մատուցելուց: Մահացածների ընտանիքներին ուղղված նման բուռն մեկնաբանություններից, առաջին հերթին, տուժում է դերասանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ