Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փրկենք Քեսաբը

Փրկենք Քեսաբը
30.03.2014 | 18:47

Այս օրերին սոցիալական ցանցերում ստեղծվում են խմբեր «Փրկենք Քեսաբը» (Save Kessab) վերտառությամբ։ Նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեր հայրենակիցների հետ կատարվող ողբերգական իրադարձությունների վրա ու հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել Քեսաբի հայերին որևէ կերպ օգտակար լինելու համար: «Թուրքիան, աջակցելով Սիրիայի ծայրահեղականներին, զենք ու մարդկային ռեսուրսներ տրամադրելով, փորձում է շարունակել Հայոց ցեղասպանությունը։ Մենք` անկախ Հայաստանի հայ բնակիչներս, պարտավոր ենք ոտքի ելնել ու աշխարհին տեղեկացնել տեղի ունեցող ոճրագործության մասին... արդարության ջատագով գերտերություններին ստիպենք կանխել սպանդը։ Մեր նպատակը միասնական ուժ ստեղծելն է»,- ասված է էջերից մեկի հայտարարության մեջ։
Կոչ է արվում նաև գրոհել արտասահմանյան էջեր՝ տեղադրելով Քեսաբի մասին նյութեր։

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ