Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ապրիլի 28-ից 30–ը՝ շուրջօրյա հանրահավաքներ

Ապրիլի 28-ից 30–ը՝ շուրջօրյա հանրահավաքներ
01.04.2014 | 23:28

Ապրիլի 28-ից 30–ը Ազատության հրապարակում ոչ իշխանական 4 ուժերը կազմակերպելու են շուրջօրյա հանրահավաք: Քառյակի հերթական հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հիշեցրել է, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն են բարձրացնելու, համապատասխան նախագծով հանդես կգան, կլինեն նաև հրապարակային միջոցառումներ։
«Այդ օրը կկազմակերպենք հանրահավաքներ` ի պաշտպանություն այս նախաձեռնության։ Մարզերում և հանրապետությունով մեկ մենք նախատեսում ենք իրազեկման միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն հանրության լայն շերտին տեղեկացնելու գործընթացի բովանդակության հետ»,-ասել է Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ երկու հանձնախումբ է ստեղծվել և սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։
Լրագրողների նկատառմանը, թե ՀՀԿ-ն բարիկադներին ու ցնցումներին թերահավատորեն է վերաբերվում, ՀՅԴ-ական պատգամավորը նշել է, որ 4 ուժերի բոլոր հարցերը կապված են մինչև 28-ի գործողությունների հետ։ «Դրանից հետո մենք դեռ որևէ համաձայնութուն չունենք։ Ըստ ստեղծված իրավիճակի մենք հետևություն կանենք ու դրա հիման վրա կորոշենք անելիքները»,-ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ