Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կիևը որոշել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին

Կիևը որոշել է ձերբակալել Վիկտոր Յանուկովիչին
03.04.2014 | 21:20

ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչին և ՈՒկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալելու թույլտվություն է տվել՝ լրագրողներին տեղեկացրել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն։ Մարտի 28-ին, ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչի դեմ քրեական գործ էր հարուցել՝ ՈՒկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նրա հայտարարության հիման վրա։ ՈՒկրաինայի պաշտոնանկ նախագահը գտնվում է ռուսական Դոնի Ռոստով քաղաքում:

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ