Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Օպերայի թատրոնի տնօրենի մրցութային փուլերը հաղթահարած երկու թեկնածուները

Օպերայի թատրոնի տնօրենի մրցութային փուլերը հաղթահարած երկու թեկնածուները
04.04.2014 | 22:31

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում:

Մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել են 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել 3–ը:
Հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Արզումանյանը (9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ), Գագիկ Մանասյանը (7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ): Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ