Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բացվել է լոնդոնյան գրքի տոնավաճառը

Բացվել է լոնդոնյան գրքի տոնավաճառը
08.04.2014 | 18:46

Այսօր, ապրիլի 8-ին, բացվել է լոնդոնյան գրքի տոնավաճառը, որում ներկայացված են չորս հարյուրից ավելի նոր` ռուսական հրատարակություններ` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ռուսական պատվիրակությունն անցկացրել է ավելի քան քառասուն շնորհանդեսներ, կլոր սեղաններ, հեղինակային երեկոներ և բանավեճեր: Նրանցից շատերի նպատակը եղել է ժամանակակից ռուս գրականության տարածումն արտերկրում: Տոնավաճառում կգործեն Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի բաժինները, որոնք այս տարի լոնդոնյան գրքի տոնավաճառում ներկայացված են հյուր-քաղաքի կարգավիճակով:

Համաժողովում մրցանակ կհանձնվի ռուս գրականության ստեղծագործությունները օտար լեզուներով ներկայացրած լավագույն թարգմանություններին և ռուսերենից անգլերեն թարգմանող թարգմանիչներին:
Լոնդոնյան գրքի տոնավաճառը տեղի է ունենում 42-րդ անգամ: Նրան մասնակցում են հրատարակիչներ, գրական գործակալներ, գրողներ և պետություններ, որոնք ներկայացնում են իրենց ազգային գրականությունը:

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ