Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ընդդեմ ապագաղութացման

Ընդդեմ ապագաղութացման
27.04.2014 | 14:29

«Ուտոպիանա» մշակութային հասարակական կազմակերպության ACTV նախագծի շրջանակներում ապրիլի 28,29,30-ին ճարտարապետների միության դահլիճում (հասցեն` Բաղրամյան 17) կկայանա «Ապագաղութացման հարցը» խորագրով բանախոսությունների շարք: Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու և մասնակցելու մշակութաբան Հրաչ Բայադյանի բանախոսություններին և դրանց հաջորդող քննարկումներին:

«Վերջին ամիսներին շատ է քննարկվում Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացման կամ վերագաղութացման թեման: Արևելահայությունը Ռուսական կայսրության մեջ հայտնվել է մոտ 200 տարի առաջ, և էլ ավելի երկարատև է նրա այսպես կոչված «ռուսական կողմնորոշման» պատմությունը: Ուրեմն, կարելի է հարցնել, թե արդյո՞ք երբևէ կատարվել է ապագաղութացում, որպեսզի այսօր կարելի լինի խոսել (վերա)գաղութացման մասին: Առհասարակ, այս դեպքում տեղի՞ն են «գաղութացում», «ապագաղութացում», «ետգաղութային» և ամբողջ աշխարհում լայնորեն օգտագործվող այլ հասկացություններ: Բանախոսությունների այս շարքը փորձ է` դիտարկելու հայաստանյան իրադրությունը ապագաղութացման գլոբալ փորձառության համատեքստում` հայտնի պրակտիկաների ու տեսությունների, հարցադրումների ու մեկնաբանությունների օգնությամբ:
Բանախոսությունների թեմաներն են.
Բանախոսություն 1. Ինչպե՞ս մոտենալ արևելահայ (ռուսահայ, խորհրդահայ) պատմական փորձառությանը, արդյո՞ք վերջին տասնամյակի ընթացքում մշակված մոտեցումները (գաղութային դիսկուրսի տեսություն, ետգաղութային ուսումնասիրություններ և այլն) կիրառելի են Հայաստանի նկատմամբ:
Բանախոսություն 2. Հակագաղութային դիմադրություն և մտավորականություն (գրողներ, գիտնականներ, հետազոտողներ…):
Բանախոսություն 3. Ապագաղութացման գործընթացի խոչընդոտներն ու թակարդները:
Բանախոսն է մշակութաբան Հրաչ Բայադյանը»,- նշված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ