Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երիտասարդ ռեժիսորը` Կաննի 67-րդ կինոփառատոնում

Երիտասարդ ռեժիսորը` Կաննի 67-րդ կինոփառատոնում
09.05.2014 | 00:32

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող Անդրանիկ Հարությունյանը (Կինոռեժիսուրա, 4-րդ կուրս, Ս․ Բաբայանի արվեստանոց) մասնակցելու է Կաննի 67-րդ կինոփառատոնին: Այս մասին տեղեկացնում են ԵԹԿՊԻ-ի մամուլի ծառայությունից և նշում, որ Անդրանիկ Հարությունյանի 1 րոպե տևողությամբ ֆիլմը հաղթող է ճանաչվել «Օրանժ Արմենիա» ընկերության հայտարարած «Դեպի Կանն․ 2014» վիդեոմրցույթի շրջանակներում։

Արդեն հինգերորդ տարին անընդմեջ «Օրանժը» հնարավորություն է տալիս երիտասարդներին մասնակցելու Կաննի կինոփառատոնին` որպես պատվավոր հյուր: Անդրանիկ Հարությունյանը, որպես պատվավոր հյուր, փառատոնին կմասնակցի մայիսի 21-ին։
Կաննի 67-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից 25-ը, Ֆրանսիայի Լազուրե ափին: Ժյուրին գլխավորում է նորզելանդացի գրող և կինոռեժիսոր Ջեյն Քեմփիոնը:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ