Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կինոգործիչների միությունը պահանջում է ազատ արձակել Օլեգ Սենցովին

Կինոգործիչների միությունը պահանջում է ազատ արձակել Օլեգ Սենցովին
19.05.2014 | 17:09

ՌԴ-ի կինեմատոգրաֆիստների միությունն Անվտանգության դաշնային ծառայությունից (ԱԴԾ) պահանջում է ազատ արձակել ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին:

Մայիսի 11-ին նրան կալանավորել են ԱԴԾ-ի աշխատակիցները և տեղափոխել Մոսկվա: Նրան մեղադրում են ահաբեկչության մեջ:
Կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր և սցենարիստ Անդրեյ Պրոշկինը իր դիմումում պատմել է Օլեգ Սենցովի ֆիլմերի մասին, որոնք նրան մրցանակներ են բերել միջազգային փառատոներում, նաև այն մասին, որ նրա նոր ֆիլմի նկարահանմանը մասնակցել են ռուս դերասաններ և կինոգործիչներ:
Դիմումում կինոգործիչները նշել են, որ Օլեգ Սենցովի ձերբակալությունը և նրան կալանքի տակ պահելը վերջին շաբաթներին լուրջ հարված են հասցրել իրենց երկրի վարկանիշին միջազգային ասպարեզում:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ