Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կիվիրյանի դեմ հարուցված գործն արդեն զավեշտի է նմանվում

Կիվիրյանի դեմ հարուցված գործն արդեն զավեշտի է նմանվում
22.05.2014 | 21:35

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատն այսօր շարունակվել է: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել վկա Հովհաննես Եսայանը: Ոստիկան վկան շատ հարցերի պատասխաններից խուսափել է` ասելով, թե չի հիշում: Հովհաննես Եսայանն անգամ նույն հարցին տարբեր պատասխաններ է տվել: Նա սկզբում նշել է, թե Կիվիրյանը հայհոյել է ոստիկանության աշխատակից Վահան Վրթանեսյանին, ապա ասել, որ չի հիշում, թե ում է հայհոյել Արգիշտի Կիվիրյանը: Դատական նիստն ավարտվել է մյուս վկաների բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շինության հարակից շենքերի բնակիչների բողոքի ակցիային մասնակցել էր և Armenia Today-ի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում: Նկատենք, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարուցված գործի դատական նիստը արդեն զավեշտի է նմանվում և հիշեցնում է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործը, որի դատական նիստերի ընթացքում վկա ոտիկաններն իրար հակասող պատասխաններ էին տալիս: Ի դեպ` վկայի ոստիկան լինելու մասին: Սա էլ մի ուրիշ խնդիր է: Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարուցված քրգործերում հաճախ հենց ոստիկաններն են վկայություն տալիս, որն արդեն կասկածի տակ է դնում ցուցմունքի հավաստիությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ