Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Շանթին ու նրա ընկերներին պետք է ազատ արձակեն և ներողություն խնդրեն»

«Շանթին ու նրա ընկերներին պետք է ազատ արձակեն և ներողություն խնդրեն»
26.05.2014 | 11:50

Հայաստանի՝ «եվրաինտեգրվող» իշխանությունները շարունակում են անազատության մեջ պահել անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանին ու նրա տասնչորս համախոհներին: Տակավին անհայտ է, թե հերթական անգամ քննչական մարմինը ինչ «հիմնավորում» է ներկայացնելու՝ նրանց կալանքի ժամկետը երկարաձգելու համար և ինչ սեթևեթանքներով են փորձելու մեր իշխանությունները դրանք արդարացնել եվրոպական կառույցներում այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն մեկուկես տարի առաջ հստակ սահմանել է քաղբանտարկյալի չափորոշիչները:

Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը առաջիններից մեկն էր, որը հայտարարեց՝ Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները ենթարկվում են քաղաքական հետապնդման, նրանք օրենք չեն խախտել:
«Իմ կարծիքով՝ միակ լուծումն այն կլինի, որ Շանթին ու նրա ընկերներին ազատ արձակեն և նրանցից ներողություն խնդրեն: Համաներում չպետք է լինի, որովհետև նրանք որևէ օրենք չեն խախտել և իրենց քաղաքական հայացքների համար են հայտնվել անազատության մեջ: Քանի որ մենք ապրում ենք ռազմաոստիկանական երկրում, որտեղ օրենքները չեն գործում, քաղաքական հայացքների համար հետապնդվողների համար ազատ արձակվելու միակ տարբերակը մնում է համաներումը»,-irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Միքայել Դանիելյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ