«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դժբախտ մարդիկ հաճախ են հեռուստացույց դիտում

Դժբախտ մարդիկ հաճախ են հեռուստացույց դիտում
31.05.2014 | 12:40

Ամերիկացի փորձագետների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երջանիկ մարդիկ շատ քիչ ժամանակ են ծախսում հեռուստաէկրանի առջև, իսկ դժբախտ մարդիկ չափազանց հաճախ են հեռուստացույց դիտում:

Informing-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի գիտնականներն անցկացրել են լայնածավալ հետազոտություն, որին մասնակցել է մոտ 30 000 ամերիկացի: Բացահայտվել է, որ, ի տարբերություն երջանիկ ճակատագիր ունեցող մարդկանց, իրենց լիակատար ձախորդ և անհաջողակ համարող հարցված քաղաքացիների 30% -ն իր տխրությունը փարատում է հեռուստացույց դիտելով:
Ըստ հետազոտության, երջանիկ մարդիկ շաբաթական հեռուստացույցի առջև ծախսում են 19 ժամ, իսկ դժբախտները, միջին հաշվարկով, 25 ժամ:
Փորձագետները հարցումներն իրականացնելիս համեմատել են հարցվածների պատասխանները` կախված նրանց եկամուտներից, ամուսնական կարգավիճակից, տարիքից և կրթությունից: Պարզվել է , որ նրանց հիմնականը մասը այն թշվառ մարդիկ են, ովքեր փախչում են իրականությունից և թաքնվում հեռուստաէկրանի քողի ներքո:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ