Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Աֆրիկյանների տան վերականգման վերաբերյալ խոստումներին դժվար է հավատալ

Աֆրիկյանների տան վերականգման վերաբերյալ խոստումներին դժվար է հավատալ
16.06.2014 | 13:42

Չնայած ժամանակին տված խոստումներին, նախկինում քանդված շենքերից ոչ մեկը չի վերականգնվել, ուրեմն ինչպե՞ս կարելի է հավատալ քաղաքապետարանին կամ այլ կառույցի: Այս մասին այսօր հայտարարել է ճարտարապետ Արսեն Կարապետյանը` Աֆրիկյանների տան շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս: Ճարտարապետի խոսքով` ժամանակին քանդված «Սևան» հյուրանոցի, «Երիտասարդական» պալատի, Աճառյանի դպրոցի և այլ շենքերի դեպքում նախագիծ չներկայացվեց, թե ինչ է կառուցվելու դրանց տեղում, այժմ նույնը Աֆրիկյանների ակումբի շենքի պարագայում է կատարվում` «հստակ նախագիծ չկա, թե ինչ է արվելու և ուր է տեղափոխվելու»:

Քննարկմանը ներկա «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ անդրադարձել է Աֆրիկյանների շենքի քանդման դեմ պայքարող ակտիվիստների գործողություններին` ասելով, որ քաղաքացիների նման պայքարը պետք է ազդակ լինի իշխանությունների համար, որպեսզի վերջիններս վերանայեն իրենց կայացրած որոշումը:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ