Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գերմանիան սկսեց հաղթանակով

Գերմանիան սկսեց հաղթանակով
16.06.2014 | 22:16

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հաղթանակով սկսեց Գերմանիայի ընտրանին՝ չորս անպատասխան գնդակի տարբերությամբ առավելության հասնելով խմբայինում իր հիմնական մրցակցի՝ Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ: Խփելով երեք գնդակ՝ Թոմաս Մյուլլերը դարձավ առաջնության առաջին հեթ տրիկի հեղինակ ու գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Առաջիկա ժամերին ֆուտբոլասերը հնարավորություն ունի դիտելու ևս երկու խաղ. մեկը՝ ժամը 23.00-ին, մյուսը՝ գիշերվա 2-ին: Առաջինում կմրցեն Իրանի ու Նիգերիայի, երկրորդում՝ Գանայի ու ԱՄՆ-ի հավաքականները: Հունիսի 17-ին կայանալու է ևս երկու հանդիպում: Բելգիացիներն իրենց առաջին խաղում կմրցեն Ալժիրի հետ, իսկ ահա մեքսիկացիների հետ դիմակայությունը կլինի բրազիլացիների երկրորդ խաղը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ