Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեղրամիսը վրան եկավ

Մեղրամիսը վրան եկավ
17.06.2014 | 12:28

Ստավանգերում ավարտվեց շախմատային գերմրցաշարը: Ցավոք, այն Լևոն Արոնյանի համար հաջողված չեղավ: Մեր շախմատիստը ցավալի պարտություններ կրեց Ալեքսանդր Գրիշչուկից ու Մագնուս Կառլսենից: Միակ հաղթանակը եղավ Սերգեյ Կարյակինի հետ պայքարում, ով վերջնահաշվում վեց միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող՝ ավարտական տուրում առավելության հասնելով Ֆաբիո Կարուանայի նկատմամբ: Եթե նկատի ունենաք, որ Ստավանգերի նախաշեմին ռուս շախմատիստն ամուսնացել էր, ու, շատ էլ ուղղակի առումով, նորվեգական մրցաշարը հաճելիի ու օգտակարի համատեղում էր, փաստորեն, կարող ենք ասել, որ մեղրամիսը Կարյակինի համար ավելի քան տեղին էր:
Ինչ վերաբերում է մրցանակային երկրորդ և երրորդ տեղերում հայտնվածներին, երկրորդը Կարյակինին կես միավորով զիջած Մագնուս Կառլսենն էր, երրորդը՝ Ալեքսանդր Գրիշչուկը: Նրա ակտիվում է հինգ միավոր: Արոնյանը չորս միավորով վեցերորդն էր:
Ստավանգերից հետո Արոնյանը շտապեց Դուբայ, որտեղ կանցկացվեն արագ ու կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները: Դուբայում հանդես կգան Ստավանգերում խաղացած գրեթե բոլոր գրոսմայստերները: Նրանց կմիանան Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան: Աշխարհի առաջնության մասնակիցների մեջ են նաև Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ