«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ջորջ Քլունին կարող է դառնալ նահանգապետ

Ջորջ Քլունին կարող է դառնալ նահանգապետ
20.06.2014 | 12:44

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին կարող է 2018 թվականին մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի նահանգապետի ընտրություններին:
Բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ Քլունիի վարկանիշը դեմոկրատական կուսակցության ընտրողների շրջանում բավական բարձր է։ Նա երկար տարիներ սատարում է այս կուսակցությանը, մասնակցում նախընտրական քարոզարշավներին։ 2012-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ջորջ Քլունին աշխատել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբում։ Եթե Քլունին մասնակցի ընտրություններին, միանշանակ կհաղթի: 1967-1975 թվականներին Կալիֆոռնիան ղեկավարել է հանրապետական Ռոնալդ Ռեյգանը, իսկ 2003-2011-ին՝ Առնոլդ Շվարցենեգերը։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ