Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սպասում են անդրանիկ նիստին

Սպասում են անդրանիկ նիստին
23.06.2014 | 14:49

Օրեր առաջ «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2014»-ի շրջանակներում «Ազատության պաշտպան» մրցանակը շնորհվեց իրավապաշտպաններ Արա Ղազարյանին և Արտակ Զեյնալյանին՝ մարդու իրավունքների պաշտպանության մեջ նշանակալի ջանքերի համար:

Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Եվրոպայի խորհուրդը, «Քաունթերփարթ Ինթերնեշնլը», ԵՄ պատվիրակությունը, ԵԱՀԿ-ն, Բրիտանական դեսպանատունը, ՄԱԿ-ը և ԱՄՆ-ի դեսպանատունը համատեղ:
Քանի որ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 3-ի հրամանով ստեղծել էր նախարարությանը կից հանրային խորհուրդ, որում, ի թիվս այլ իրավապաշտպանների, ընդգրկված են նաև Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը, irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ առաջարկներ են ներկայացրել հանրային խորհրդին և ինչ արձագանքներ են ստացել այնտեղից:
«Դեռ նիստ չի եղել նոր նախարարի օրոք, օրակարգ չկա: Երբ նիստ լինի, այն ժամանակ էլ կներկայացնենք մեր առաջարկները»,- մեր հարցին այսպես արձագանքեց Արտակ Զեյնալյանը:

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ