Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երիտասարդներն իրենց բիզնես-նախագծերով կաշխուժացնեն ՀՀ սահմանամերձ շրջանները

Երիտասարդներն իրենց բիզնես-նախագծերով կաշխուժացնեն ՀՀ սահմանամերձ շրջանները
24.06.2014 | 13:19

Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Թալինի երիտասարդները զարգացնում են ձեռնարկատիրական հմտությունները: «Շենացրու գյուղդ» ծրագիրն իրականացնում է «Բարեկամություն» կրթամշակութային ՀԿ-ն` ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Սահմանամերձ գյուղական համայնքների 18-30 տարեկան շուրջ 80 երիտասարդներ մասնակցում են «Ձեռներեցության հմտություններ» խորագրով 5-օրյա դասընթացների: Երիտասարդները ծանոթանում են ձեռներեցությանը և բիզնես պլանավորմանը, ստանում ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի, հաղորդակցման արվեստի վերաբերյալ հմտություններ:
Ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը նշեց, որ մարզաբնակ երիտասարդներն ունեն տեղեկատվության պակաս ձեռներեցության բնագավառում, ուստի այդ պատճառով ձգտում են արտերկիր: Նա հավելեց. «Անհրաժեշտ է նման ծրագրեր կազմակերպել հատկապես մարզերում, սահմանամերձ համայնքներում, քանի որ այդ համայնքների երիտասարդները, լինելով մայրաքաղաքից հեռու, ունեն տեղեկատվության պակաս: Դա է պատճառը, որ ձգտում են իրենց ապագան կառուցել արտերկրում»:
Երիտասարդներն արդեն ներկայացրել են մի շարք բիզնես ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն: Օրինակ` Թալինում երիտասարդները կկազմակերպեն մշակութային ծրագիր, իրենք կզբաղվեն տոմսերի տպագրությամբ և վաճառքով ու ստացված հասույթը կներդնեն Թալինի մշակութային կյանքն աշխուժացնելուն ուղղված այլ ծրագրերում: Գյումրիում երիտասարդները կիրականացնեն փոքրիկ բիզնես-նախագիծ. կզբաղվեն հրավիրատոմսերի, կոնֆետների համար նախատեսված մակագրությունների տպագրությամբ:
Մարիամ Սահակյանը հույս ունի, որ ծրագրի ավարտին կունենան ձեռներեցության ոլորտում ավելի տեղեկացված երիտասարդություն, որոնք իրենց գիտելիքները կներդնեն համայնքի զարգացման ծրագրերում:
«Շենացրու գյուղդ» ծրագրի ավարտին կտպագրվի ձեռներեցության մասին տեղեկատվական թերթիկ, որը կտրամադրվի բոլոր ցանկացող կառույցներին, իսկ մասնակիցները կպարգևատրվեն վկայականներով:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ