Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Համերգաշրջանը կամփոփի երկու համերգով

Համերգաշրջանը կամփոփի երկու համերգով
02.07.2014 | 12:42

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը 2013-2014 թթ. համերգաշրջանը կամփոփի հուլիսին կայանալիք երկու համերգով:

Հուլիսի 11-ին աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլհարմոնիկ նվագախումբը
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կներկայացնի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը՝ մեներգիչներ Հովհաննես Այվազյանի, Հրանտ Պապյանի, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի, Պերճ Քարազյանի և այլոց մասնակցությամբ:
Հատկանշական է, որ Սկարպիայի դերերգը կատարելու համար
Հայաստան է հրավիրվել մոնղոլ բարիտոն Ամառտուվշին Էնխբաթին:
Օգոստոսին նախատեսվում են շրջագայություններ Իտալիայում:

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ