Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մոլդովան դադարեցրեց «Ռոսիա-24»-ի արտոնագիրը

Մոլդովան դադարեցրեց «Ռոսիա-24»-ի արտոնագիրը
05.07.2014 | 21:17

Մոլդովայի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը դադարեցրել է «Ռոսիա-24» հեռուստաընկերության արտոնագիրը, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել մոլդովական չորս հեռարձակող ընկերությունների նկատմամբ:

Խորհուրդը նրանց քննադատել է լուրերի թողարկումներում բազմակարծություն չներկայացնելու համար:
Խորհրդի անդամ Դինու Քոկանը ասել է, որ «Ռոսիա-24»-ի վերլուծական ծրագրերը վատթարագույնն են, ուկրաինական իրադարձությունները ներկայացնում են միակողմանի: «Այդպիսի հեռուստաալիք Մոլդովայում չպետք է հեռարձակվի», - հայտարարել է նա:
Մոսկվայի լրագրողների միությունը քննադատել է Մոլդովայի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի որոշումը:
Իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը վրդովմունք է հայտնել՝ նշելով նաև, որ այդ որոշումը բացասական ազդեցություն կունենա ռուս-մոլդովական հարաբերությունների վրա:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ