Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանցի երեխաները Լիդիցեի միջազգային ցուցահանդեսում արժանացել են մրցանակների

Հայաստանցի երեխաները Լիդիցեի միջազգային ցուցահանդեսում արժանացել են մրցանակների
10.07.2014 | 15:51

2014 թ. մայիսի 28-ին Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում բացվել է 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսը «Իմ պարտեզը, դաշտը կամ ընտանեկան գյուղատնտեսություն/հողագործություն» խորագրով, որը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 31-ը: Բացման արարողությանը ներկա էին Չեխիայի պետական ատյանների պաշտոնյաներ, դիվանագիտական անձնակազմի, ինչպես նաև ՉՀ-ում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը հիմնադրվել է 1967 թվականին՝ ի հիշատակ պատերազմներում զոհված բոլոր երեխաների:
Այս տարի Լիդիցեի միջազգային մանկական ցուցահանդեսին մասնակցել են 77 երկիր. ներկայացվել է 27 868 աշխատանք, մրցանակների արժանացել են 68 երկրի՝ 1516 աշխատանքներ: Գլխավոր մրցանակին արժանացել է ուկրաինական Դոնեցկ քաղաքի ՄԻԳ լուսանկարչական ստուդիան:
Լիդիցեի 42-րդ միջազգային մանկական ցուցահանդեսում հայաստանցի երեխաներն արժանացել են մրցանակների. «Լիդիցեի վարդ» մեդալին արժանացել է Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի սան Հասմիկը Գևորգյանը (7 տարեկան): Նույն մեդալին է արժանացել նաև ողջ դպրոցն իր սաների աշխատանքների համար:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ