Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ոսկե ծիրան»-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր

«Ոսկե ծիրան»-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր
11.07.2014 | 19:38

«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ փառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: Փառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ: «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կբացվի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը, որին ներկա կլինի լուսանկարների հեղինակ Յուրի Հարմաշը: Կինոթատրոնում կկայանա նաև փառատոնի բացման ֆիլմի` Փարաջանովի «Նռան գույնը» ստեղծագործության ցուցադրությունը: Կներկայացվի Սկորսեզեի հիմնադրամի վերականգնած տարբերակը: Ֆիլմի դիտմանը կհաջորդի փառատոնի բացման պաշտոնական արարողությունը:

Մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրերով «Ոսկե ծիրան»-ը կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրից: Փառատոնը կամփոփվի հուլիսի 19-ին ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» Կաննի մրցանակակիր ֆիլմի ցուցադրությամբ: Փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ