Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սպորտի նախարարության կարծիքով` Հայրապետյանը «պատիվ չբերող դեր» է ստանձնել

Սպորտի նախարարության կարծիքով` Հայրապետյանը «պատիվ չբերող դեր» է ստանձնել
14.07.2014 | 13:48

«Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը»,-ասվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո քարտուղարի հայտարարության մեջ, որը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Աստղիկ Մարտիրոսյանը նշել է, թե Ռուբեն Հայրապետյանը «հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու» փոխարեն սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մասին «կանխակալ վերաբերմունք է արտահայտում» և նախարարին մեղադրում սպորտի հետ կապ չունենալու մեջ:
«… Սպորտի նախարարը 1992 թվականից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում է`աշխատելով որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, բասկետբոլի մարզիչ, զբաղվել է գիտական աշխատանքով, դասախոս է, դոցենտ: Վատաբանելու փոխարեն կարելի էր ընդամենը հարցնել մարզաշխարհի ներկայացուցիչներից, թե պաշտոնավարման այսքան կարճ ժամանակահատվածում ինչ տպավորություն է հասցրել թողնել նախարարը` առաջնորդվելով մարզաշխարհում համերաշխության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությամբ»,-նշել է նախարարի մամլո քարտուղարը: Վերջինս հայտարարել է. «Մենք ոչ մի մարզաձևի հանդեպ խտրականություն չունենք և պատրաստակամ ենք օգնելու նաև հայկական ֆուտբոլին, որտեղ ցավալի բացթողումներ և տապալումներ կան: Վերջին օրերին եվրագավաթներում ՀՀ բարձրագույն խմբի թիմերի անփառունակ արդյունքները դրա վառ ապացույցն են»:
Հիշեցնենք, որ օրերս ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը սպորտի հետ կապ չունի: «Ի՞նչ կապ ունի նա սպորտի հետ, ի՞նչ է հասկանում սպորտի պրոբլեմներից»,-ասել էր Հայրապետյանը:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ