Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խճճված, բայց որոշված պարտք

Խճճված, բայց որոշված պարտք
24.07.2014 | 15:54

Խնդիրը՝ ով ում ինչքան է պարտք և ինչի՞ հաշվին է պարտքը գոյացել, այնքան խուճուճ ներկայացվեց կառավարության նիստում, որ նիստին հետևող լրագրողներն այդպես էլ բան չհասկացան։ Գուցե դա միտումնավոր էր արված. ««Հայգազարդի» պարտքն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք, այդ թվում՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի ակտիվների հաշվին»,- կառավարության նիստում ներկայացրեց էներգետիկայի փոխնախարարը, ինչն էլ հաստատեց գործադիրը։ Պարզվում է՝ «Հայգազարդի» 14 տարի առաջվա պատմության պատճառով այսօր պարտքեր են առաջացել, քանի որ այս ընկերության իրական ակտիվները 1998-ին ներդրվել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում։ Իսկ այսօր որոշվեց «Նաիրիտ-2» ընկերության 46,73 % բաժնեմասը փոխանցել «Հայգազարդին», որն էլ իր հերթին փոխանցելու է «Որոտանհէկ» ընկերությանը՝ պարտքերի դիմաց։ Մի խոսքով, իսկը պոչատ աղվեսի պես՝ «կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ» տարբերակով։ Եթե նկատենք, որ «Որոտանհէկ»-ի ճակատագիրն էլ դեռևս անհայտ է (մի քանի ամիս առաջ որոշվեց այն հանձնել «Գլոբալ գոլդ» ամերիկյան ընկերության կառավարմանը և այդպես էլ մնաց առկախված), ապա անհասկանալի է, թե «Հայգազարդը» որ ընկերությանն է փոխանցելու «Նաիրիտ-2»-ի բաժնետոմսերը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ