Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ավարտվեց «Նոր ալիք-2014»-ը

Ավարտվեց «Նոր ալիք-2014»-ը
27.07.2014 | 14:02

Յուրմալայում ավարտվել է «Նոր ալիք» երգի մրցույթի երրորդ և վերջին մրցութային համերգը: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում` Վիկտորյա Պետրիկն է (ՈՒկրաինա), երրորդում` Վյաչեսլավ Ռիբակովը (Ոիկրաինա): «Նոր ալիք-2014» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ