Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գոռ Հարությունյանը հաղթեց Prague Harley days մրցույթում

Գոռ Հարությունյանը հաղթեց Prague Harley days մրցույթում
01.09.2014 | 16:00

Օգոստոսի 29-ին Պրահայի Վիստավիշտեի մարզական դահլիճում 25- ամյա հայ բռնցքամարտիկ Գոռ Հարությունյանը Prague Harley days-ի շրջանակներում հանդես է եկել թայ-բոքսի Կ1 մրցաձևում և տոնել է հերթական հաղթանակը։ 74 կգ քաշային կարգում նա հաղթել է Սլովակիան ներկայացնող Պատրիկ Գլեզլին։ Մարզիչներ

Յուրա և Անատոլի Հունանյանների սանը 2։1 հաշվով է ավարտել սլովակ մարզիկի հետ մրցապայքարը։

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ