Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Խաչատրյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան լարային քառյակի 90-ամյակին

Խաչատրյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան լարային քառյակի 90-ամյակին
19.09.2014 | 11:17

Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը կրում էր «Հանդիպում Խաչատրյանի հետ» խորագիրը։ Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և նվիրված էր Կոմիտասի անվան պետական լարային քառյակի 90-ամյակին։
Կոմիտասի անվան պետական լարային քառյակն աշխարհի հնագույն գործող քառյակն է: Հիմնադրվել է 1924թ. Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սարգիս Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար՝ Ե. Գուզիկով): Հայաստանի կառավարության որոշմամբ 1932 թվականին քառյակին շնորհվել է մեծն Կոմիտասի անունը:
Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերի կատարմամբ հնչեցին Խաչատրյանի կամերային գործերը՝ Տոկատ դաշնամուրի համար, Պար թիվ 1 ջութակի և դաշնամուրի համար, Երգ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար, Պոեմ դաշնամուրի համար և այլ ստեղծագործություններ։
Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի բոլոր համերգներն առցանց հեռարձակվում են փառատոնի պաշտոնական կայքէջում՝ www.akhif.am, ինչպես նաև նվագախմբի էջում՝ www.syoa.tv:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ