Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՈՒկրաինայում մինչ այսօր զոհվել է 3627 մարդ

ՈՒկրաինայում մինչ այսօր զոհվել է 3627 մարդ
04.10.2014 | 13:16

ՈՒկրաինայի զինված հակամարտության սկզբից մինչև հիմա զոհվել է 3627 մարդ, վնասվածքներ է ստացել 8447-ը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի նոր զեկույցում: Տվյալները ներկայացված են սեպտեմբերի 30-ի դրությամբ: Հակամարտության զոհերի թվում ընդգրկվել են նաև ՈՒկրաինայի արևելքում կործանված մալայզիական «Boeing»-ի ուղևորները:

ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության գոտում ապրում է ավելի քան 5 մլն մարդ, 379 հազարը տեղափոխվել է ՈՒկրաինայի այլ շրջաններ, ավելի քան 426 հազարը՝ հարևան երկրներ:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ