Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակ՝ Ադրբեջանի քաղբանտարկյալներին

Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակ՝ Ադրբեջանի քաղբանտարկյալներին
06.10.2014 | 16:24

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» 2014-ի մրցանակը տրվել է Ադրբեջանում բանտարկված քաղաքական ակտիվիստներին: Այդ մասին գրում է nhc.no-ն։

«Նրանք դրսևորել են մեծ քաջություն և շատ ջանք են գործադրել իրենց երկրում արժանապատվությունը, ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքները խթանելու համար»,- նշվում է կայքում:
Մրցանակը տրվել է մասնավորապես 4 քաղբանտարկյալի՝ Լեյլա Յունուսին, Անար Մամադլիին, Ռասուլ Ջաֆարովին և Ինթիգամ Ալիևին։
Մրցանակը հիմնվել է 1980-ին և անվանվել Անդրեյ Սախարովի պատվին՝ հաջակցություն քաղբանտարկյալների կյանքի լուսաբանման, իրավունքների և շահերի պաշտպանության գործում նրա կատարած աշխատանքի։
Հիշեցնենք, որ ազատազրկման մեջ գտնվող Լեյլա Յունուսի փաստաբաններն ահազանգել են, որ նրա առողջական վիճակը վատթարացել է, և նրան պահում են ցուրտ խցում:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ