Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Լրագրողը քաղաքական գործչի հետ պետք է վարվի այնպես, ինչպես շունը ծառի հետ»

«Լրագրողը քաղաքական գործչի հետ պետք է վարվի այնպես, ինչպես շունը ծառի հետ»
07.10.2014 | 13:59

«ԵՄ լուսաբանում. հարցազրույցի հմտություններ» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ BBC-ի աշխատակից Էլլի Հավորթն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ չեզոքություն չպահպանելու դեպքում լրագրողին BBC-ում ազատում են աշխատանքից:

Ջիմ Ֆիշն էլ նշեց, որ BBC-ում կա նաև, այսպես կոչված, նվիրված լրագրողների խումբ, որը ցուցաբերում է հումանիստական մոտեցում:
«Հիմա BBC-ում սկսվել է բանավեճ, թե բոլո՞ր իրավիճակներում պետք է լրագրողը մնա չեզոք, թե՞ պետք է ցուցաբերի նաև հումանիստական մոտեցում: Հարցազրույցի ժամանակ լրագրողը պետք է պահի չեզոքություն, անկողմնակալություն: Շատ կարևոր է, որ նեղանձնական զգացմունքներ չարտահայտի լրագրողը, այլ հանրությանը հուզող խնդիրներ»,- ասաց փորձառու լրագրողը: Անդրադառնալով նվիրված լրագրողներին՝ նա նշեց, որ այդ նվիրվածությունը չի արտահայտվում կուսակցությունների և քաղաքական գործիչների նկատմամբ, այլ մշակույթի, հումանիտար ոլորտի:
«Կուսակցություններին նվիրվածությունը չպետք է երևան բերվի»,- ասաց Ջիմ Ֆիշը:
Լրագրող Ժան Միշել Դուֆրենեն էլ հիշեց BBC-ի լրագրողներից մեկի խոսքերը, թե լրագրողը քաղաքական գործիչների հետ պետք է վարվի այնպես, ինչպես շունը ծառի հետ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ