Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուսաստանում Աֆրիկայից ժամանած կնոջն ու երեխային տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում Աֆրիկայից ժամանած կնոջն ու երեխային տեղափոխել են հիվանդանոց
18.10.2014 | 13:48

Հեռավոր Արևելքի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի բնակչուհին իր երեխայի հետ տեղափոխվել է հիվանդանոց Նիգերիայից ժամանելուց հետո: Մայրը և 9 ամսական երեխան հոսպիտալացվել են, երբ բարձրացել է երեխայի ջերմությունը: Նախնական տվյալներով` երեխան հիվանդ է սուր շնչառական վիրուսային ինֆեկցիոն հիվանդությամբ, սակայն կատարվում է հետազոտություն` պարզելու Էբոլայի առկայությունը:
Էբոլայի բռնկումը գրանցվել է 2014-ի փետրվարին Գվինեայում, որից հետո վիրուսը տարածվել է աֆրիկյան մի շարք երկրներում ՝ Սիերա Լեոնեում, Լիբերիայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սենեգալում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մինչև հիմա Էբոլայի զոհ է դարձել 4477 մարդ: Ռուսաստանում դեռևս Էբոլայի դեպք չի գրանցվել:

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ