Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աճել է սոցցանցերի օգտատերերի մասին կառավարությունների հարցումների թիվը

Աճել է սոցցանցերի օգտատերերի մասին կառավարությունների հարցումների թիվը
05.11.2014 | 12:08

Այս տարվա առաջին կեսին աճել է կառավարությունների կողմից սոցցանցերի օգտատերերի մասին հարցումների թիվը: BBC-ին այս մասին հաղորդել են Facebook ընկերությունից: Սա գրեթե մոտ մեկ քառորդով ավելի է նախորդ վեց ամիսների ցուցանիշից: Ընկերությունում նշել են, որ ընդունում են պետության անվտանգության պահպանման անհրաժեշտությունը, սակայն միաժամանակ կարծում են, որ օգտատերերի տվյալների վերաբերյալ կառավարական բոլոր հարցումները պետք է ունենան նեղ ձևակերպում, համաչափ լինեն հարցման նպատակին և ենթակա լինեն դատական խիստ հսկողության:

Ավելի վաղ ինտերնետի ազատության համար պայքարող ակտիվիստները քննադատել էին Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդակցության կենտրոնի նոր ղեկավարին, ով սոցիալական ցանցերն անվանել էր «ահաբեկիչների պլացդարմ»:

Դիտվել է՝ 3223

Մեկնաբանություններ