Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Չելսին» էապես ուժեղացել է

«Չելսին» էապես ուժեղացել է
21.11.2014 | 11:56

Անդրադառնալով Չեմպիոնների լիգայում իրենց գլխավոր մրցակիցներին` Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ ԿԱՌԼՈ ԱՆՉԵԼՈՏԻՆ կարծիք է հայտնել, որ «Բավարիան» մնացել է նախկին մակարդակի վրա, փոխարենը «Չելսին» է էապես ուժեղացրել թիմը. «Բարսելո՞նը»: Նրանք միշտ էլ մինչև վերջ են պայքարում, պատրաստ են մրցակցելու բոլոր ճակատներում: Կարծում եմ` կատալոնացիները ցանկանում են փոխել իրենց խաղաոճն ու խաղալ ավելի ուղղահայաց և հարձակողական ֆուտբոլ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ