Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ամանորյա ցուցահանդես-վաճառք` ԷՕՆ-ում

Ամանորյա ցուցահանդես-վաճառք` ԷՕՆ-ում
06.12.2014 | 17:48

Ամանորյա միջոցառումների մեկնարկը տրված է: Ամենաուշագրավները irates.am-ը պարբերաբար ներկայացնելու է:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ից մինչև 20:00-ն ԷՕՆ հակասրճարանում կանցկացվի ամանորյա մեծ ցուցահանդես-վաճառք: Տոնավաճառին կմասնակցեն տաղանդաշատ վարպետներ` իրենց պատրաստած ձեռագործ զարդերով, հուշանվերներով, ամանորյա գեղեցիկ մոմերով և զարդարանքի պարագաներով: Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն նաև ձեռագործ աշխատանքների պատրաստման վարպետության դասեր:

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ