Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մայրաքաղաքի արտաքին գովազդի դաշտում առկա թերացումները

Մայրաքաղաքի արտաքին գովազդի դաշտում առկա թերացումները
10.02.2015 | 16:18

«Ընդամենը մի քանի տարի առաջ Երևանի քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեց մայրաքաղաքում արտաքին գովազդի դաշտում յուրօրինակ մշակույթի ձևավորման, այդպիսով նաև գովազդային վահանակների արդիականացման ուղղությամբ: Նաև գիտեք, որ մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, համաձայն որի՝ այժմ փորձում ենք քաղաքաշինական ու հատկապես ճանապարհաշինական աշխատանքների շրջանակում բոլոր տեսակի մալուխներն անցկացնել ստորգետնյա եղանակով»,- Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշելով, որ այդ պահանջը դրված է նաև գովազդային նոր վահանակների դեպքում, բայց շատ հաճախ այն չի կատարվում: Քաղաքապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել առկա թերությունները և վերանայել գովազդի թույլտվության պայմանագրերը այն ընկերությունների հետ, որոնք չեն ապահովել սահմանված չափորոշիչները:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ