Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Հովեր»-ի նոր ձայնասկավառակը

«Հովեր»-ի նոր ձայնասկավառակը
14.02.2015 | 04:14

Փետրվարի 16-ին` ժամը 18:00-ին, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի նոր՝ թվով 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը:

«Հովեր»-ի այս ձայնասկավառակը մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի, Վ. Մանուկյանի, Ա. Ոսկանյանի, Ս. Բոյաջյանի, Ա. Բոյամյանի, Ս. Աղաջանյանի, Էդ. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի, Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի, Ա. Ղազարյանի, Ե. Երկանյանի, Ս. Երկանյանի, Ա. Ազիզյանի, Վ. Աճեմյանի, Վ. Շարաֆյանի ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները:
Ինչպես մանրանկարչության մեջ, այնպես էլ խմբերգային արվեստում, փոքր ձևի մեջ հանդիպում ենք աննման ասելիքի, մի հեղինակ՝ մի աշխարհի և, ինչպես Կոմիտասի «Սիրտ իմ սասանի»-ի մեջ է, մեկ էջ` մեծ լռության:
Կոմիտասի այն ձևակերպումը, թե հայ երաժշտությունը ո՛չ արևելյան է և ո՛չ էլ արևմտյան, այլ ինքնուրույն է, մեզ բերում է կեցության ամենադժվարին ձևին, որովհետև ինքնուրույն համակարգում ապրելով չունես առանձնապես հուշող և օգնող և հեշտությամբ կարելի է կորցնել ամեն ինչ,կամ կոնսերվացվել՝ դառնալով հուշարձան-մահարձան:
Այս պատասխանատու իրավիճակում ինչ է մեզ առաջարկում հայ հեղինակը, ինչ մտքեր է բերում, որպեսզի մեր երաժշտական խճանկարը մնա կենսունակ, չպարփակված և ինքնուրույն, քչախոս և լայնախոհ, անմիջական և նուրբ: Մեր հեղինակների նուրբ աշխարհների բարակ վրձնահարվածներն արձանագրում են հայ խմբերգային երաժշտության այսպիսի կենսունակություն:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ