Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Եվրատեսիլ-2015»-ի կազմակերպիչների անակնկալը

«Եվրատեսիլ-2015»-ի կազմակերպիչների անակնկալը
08.04.2015 | 15:37

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանվել է եվրատեսիլյան տեսաբացիկը: «Կառուցելով կամուրջներ» ընդհանուր գաղափարը կրող տեսաբացիկը ներկայացվելու է մեր մասնակիցների մրցութային ելույթից անմիջապես առաջ:

Տեսաբացիկում մեր մասնակիցները Վիեննայից՝ Եվրատեսիլի կազմակերպիչների կողմից, անակնկալ փաթեթ են ստանում՝ հրավեր դեպի Ավստրիա: «Genealogy» խմբի անդամները բացում են այն, նայում, թե ինչ կա փաթեթի ներսում: Իսկ թե ինչ են գտնում մեր մասնակիցները փաթեթում, կերևա հաջորդ տեսարանում, որը նկարահանվելու է Վիեննայում: Դա դեռեւս գաղտնի է պահվում կազմակերպիչների կողմից:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջարկով նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում: Նկարահանման գործընթացն իրականացրել է Ավստրիայից ժամանած խումբը:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ