Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումները կանցկացվեն մայիսի վերջին

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումները կանցկացվեն մայիսի վերջին
20.05.2015 | 12:43

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց, որ մայիսի վերջին տեղի կունենան խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով, ԱԺ կգան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Գալուստ Սահակյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումն իրեն մտահոգում է․ «Ես կարծում եմ՝ ավելի շատ, քան նրանց, ովքեր փորձում են ցույց տալ, որ մտահոգում է: Դա ոչ միայն մեր ազգաբնակչության գրպանին է խփում, այլ նման դրույքաչափով բարձրացումը, կարծում եմ, մեծ վնասներ կհասցնի նաև մեր տնտեսությանը»: Սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտը, նրա կարծիքով, իրատեսական չէ: Յուրաքանչյուր փոփոխություն պետք է հասկանալի լինի ժողովրդի համար:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ