Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բելառուսական ձեռնարկությունները վաճառում են շենքերը, որ աշխատավարձ վճարեն աշխատակիցներին

Բելառուսական ձեռնարկությունները վաճառում են շենքերը, որ աշխատավարձ վճարեն աշխատակիցներին
27.06.2015 | 01:22

Բելառուսական ձեռնարկությունները, որոնք կենտրոնացած են ռուսական շուկայի ուղղությամբ, սնանկության եզրին են, աշխատավարձերը կրճատվում են, բնակչության եկամուտներն անկում ապրում: Տեղի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ժամկետի երկարաձգումը էլ ավելի կվատթարացնի իրավիճակը բելառուսական տնտեսությունում, գրում է Независимая газета-ն։ Շինարարական մեքենաներ արտադրող բելառուսական «Строммашина» ձեռնարկությունը վաճառում է իրեն պատկանող շենքերը, որ աշխատողներին աշխատավարձ վճարի: Ընկերության ղեկավարության համաձայն՝ ձեռնարկության խնդիրների պատճառը ռուսական ճգնաժամն է: Խնդիրների ռուսական ծագման մասին պատմել է նաև «Беллегпром» կոնցեռնի ղեկավարությունը: Ընկերության արտադրանքի մոտ 80 տոկոսը վաճառվում է ՌԴ-ում։

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ