Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆրանսիայի Շամպայն և Բուրգունդիա գինեգործական շրջանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն

Ֆրանսիայի Շամպայն և Բուրգունդիա գինեգործական շրջանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն
05.07.2015 | 13:52

Ֆրանսիայի Շամպայն և Բուրգունդիա աշխարհահռչակ գինեգործական շրջանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են ներառվել:
L'Union-ը հայտնում է, որ Բոննում Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը որոշում է կայացրել շրջանները ընդգրկել ՄԱԿ-ի այդ կառույցի ցուցակում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում են հայտնվել Շամպայնի բնապատկերները, ժայռերում կերտված տներն ու մառանները, որտեղ 17-րդ դարից սկսած գինիներ են արտադրվում: Բուրգունդիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում հայտնվել է «կենդանի մշակութային լանդշաֆտ» անվանակարգով` իր խաղողի այգիների համար: Շամպայնի և Բուրգունդիայի իշխանությունները հույս ունե, որ նորությունը կնպաստի զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ