Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ինձ թվում է՝ սա արդեն վերջը չէ»

«Ինձ թվում է՝ սա արդեն վերջը չէ»
20.07.2015 | 17:05

Հուլիսի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Արմեն Մովսիսյանի և Լիլիթ Պիպոյանի «Հուսո առագաստ» խորագիրը կրող համերգը:
Արմեն Մովսիսյանի հայաստանյան վերջին համերգը եղել է 2006-ին: Ստեղծագործական յոթ տարվա դադարից հետո երգահանը ամիսներ առաջ Գլենդելում ներկայացավ նոր սկավառակով ու մենահամերգով: Հայաստանյան ունկնդրի դատին կհանձնվեն գխավորապես հին, սիրված երգերը, նաև մի քանի երգ նոր երգացանկից: «Մի քիչ ուրիշ երգեր են», այսպես բնութագրեց երգահանն իր նոր գործերը: Համերգին զուգահեռ տեղի կունենա նաև «Իմ կախման կետեր» սկավառակի և երգարանի շնորհանդեսը: Երգարանն անանուն է, ընդգրկում է Արմեն Մովսիսյանի գրեթե բոլոր երգերը:
Լիլիթ Պիպոյանը կներկայացնի իր երգերը, կլինեն նաև զուգերգեր, այդ թվում՝ ժողովրդական երգի պրեմիերա: «Հին երգ է, տարածված չէ: Անավարտ էր, քառատողեր ենք ավելացրել, ամբողջական դարձրել»,- ասաց Արմեն Մովսիսյանը:
Հուլիսի 24-ին երգահանը համերգ կունենա Արցախում: «Ժամանակը քիչ է, ցավոք, դեռ այսքանը, բայց ինձ թվում է՝ սա արդեն վերջը չէ,- ասաց նա:- Առաջ թվում էր վերջն է, էլ չեմ գրի, չեմ երգի, անկեղծ ասած, չէի էլ պատկերացնում, որ Հայաստանում իմ երգերը լսում են: Հաճելի անակնկալ է, և պարտավորեցնող պարագա է չլռելը»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ