«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պլատինին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին

Պլատինին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին
30.07.2015 | 11:06

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար անցկացվելիք ընտրություններին՝ CNN-ի փոխանցմամբ հայտարարել է ինքը՝ Պլատինին, որ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահն է: «Սա անձնական և մանրազնին մտորումների արդյունքում կայացված որոշում է, որում ես համադրել եմ ֆուտբոլի և իմ սեփական ապագան»,- ասել է ՈւԵՖԱ-ի 60-ամյա նախագահը, հավելելով, թե իր մտադրության մասին նամակով տեղեկացրել է ՖԻՖԱ- ի անդամ 209 երկրների ազգային կազմակերպություններին: Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև Դիեգո Մարադոնան:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ