Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունն ու անդամները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունն ու անդամները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.09.2015 | 12:26

«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` Զուբին Մեհթայի ղեկավարությամբ։ Մինչ այդ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենությունն ու անդամները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ,իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին:

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Զուբին Մեhթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ