ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ինչպես կայսեր վայել սկսել օրը

Ինչպես կայսեր վայել սկսել օրը
03.09.2015 | 16:25

Huffington Post-ը ընթերցողներին է ներկայացրել Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսի առաջարկը՝ ինչպես սկսել օրը. «Երբ արթնանում եք առավոտյան, ինքներդ ձեզ ասեք. «Մարդիկ, որոնց հետ այսօր գործ կունենամ, քիթները խոթելու են ամեն տեղ, լինելու են անշնորհակալ, հանդուգն, անազնիվ, նախանձ ու կոպիտ: Նրանք այդպիսին են, քանի որ չեն կարողանում զատել բարին չարից: Բայց ես տեսել եմ բարու գեղեցկությունն ու չարի այլանդակությունը և իմացել եմ, որ վատ արարք գործողը իմ սեփական էությանը մոտ էություն ունի, ոչ թե միևնույն արյան կամ ծննդյան բերումով, այլ նույն մտքի ու օժտված է աստվածայինի իր բաժնով: Նրանցից ոչ ոք չի կարող վնասել ինձ: Ոչ ոք չի կարող ինձ այլանդակության մեջ ներքաշել: Ոչ էլ ես կարող եմ զայրույթ զգալ իմ մերձավորի հանդեպ կամ ատել նրան: Մենք լույս աշխարհ ենք եկել միասին գործելու համար` ինչպես ոտքերը, ձեռքերն ու աչքերը, ինչպես զույգ ատամնաշարերը` վերինն ու ստորինը: Միմյանց խոչընդոտելը հակաբնական է: Մեկի հանդեպ զայրույթ զգալը, նրանից երես թեքելը խոչընդոտներ են»»:

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ