ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մերկելը և Օլանդը համաձայնեցրել են միգրանտների հոսքի դեմ միջոցառումները

Մերկելը և Օլանդը համաձայնեցրել են միգրանտների հոսքի դեմ միջոցառումները
04.09.2015 | 10:27

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համաձայնեցրել են Եվրոպա միգրանտների հոսքի կրճատման որոշումը՝ հայտնում է Reuters-ը: «Օլանդը և Մերկելը որոշում են ընդունել փախստականների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, որոնք փորձում են Եվրոպա հասնել: ԵՄ-ն պետք է գործի վճռական և իր արժեքներին համապատասխան»,- նշվում է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարները հաստատել են ԵՄ երկրների միջև փախստականների ընդունման և տեղաբաշխման մեխանիզմի ներդրումը, սակայն հրաժարվել են «քվոտա» հասկացությունից: Գերմանիայի կանցլերը նշել է, որ ԵՄ-ն ի վիճակի չէ կատարել միգրանտների մասին եվրոպական կանոնակարգի պահանջները:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ