Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Բոլոր այն հայերը, որոնց հանդիպել եմ այստեղ՝ Ավստրիայում, հրաշալի մարդիկ են»

«Բոլոր այն հայերը, որոնց հանդիպել եմ այստեղ՝ Ավստրիայում, հրաշալի մարդիկ են»
04.09.2015 | 10:51

Հյուբերտ Թաբսը շուտով կհյուրընկալվի մեր քաղաքում՝ մասնակցելով Երևանում սեպտեմբերի 17-19 -ին սպասվող Ջազի միջազգային փառատոնին։

Երբ երգում է Հյուբերտ Թաբսը, ունկնդրողը մի երաժշտական ճամփորդության է ուղևորվում՝ լի զգացմունքներով և խոր ապրումներով։ Լսարանը ծիծաղում ու լաց է լինում, պարում և ուշադիր լսում նրան։ Իսկ սկսել է նա իր երաժշտական ճանապարհը Դալլասում, որտեղ եկեղեցական երգչախմբում էր երգում։ Երգել է նաև իր մարտական ընկերների համար Վիետնամում։ Վերադառնալուց հետո Թաբսն ընկերների հետ ստեղծում է Blue Mountain խումբը, որի երեք մենակատարներից մեկն էր։ Այդ կազմը շատ արագ ճանաչվել է Սան Ֆրանցիսկոյում ու հարակից շրջաններում: Հյուբերտ Թաբսը պայմանագիր է կնքում Tower of Power խմբի հետ և սկսում ելույթ ունենալ՝ որպես առաջատար մենակատար։ Հետո նա մեկնում է Ավստրիա, որտեղ ապրում և երգում է արդեն 15 տարի՝ կատարելով ռիթմ-ն-բլյուզ, ֆանք և սոուլ ոճի երաժշտություն։
«Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին և ի՞նչ եք ակնկալում Երևանում Ձեր ելույթից» հարցին նա պատասխանել է. «Իրականում Հայաստանի մասին շատ բան չգիտեմ։ Մի բան կարող եմ ասել՝ բոլոր այն հայերը, որոնց հանդիպել եմ այստեղ՝ Ավստրիայում, հրաշալի մարդիկ են, միշտ պատրաստ օգնության հասնելու, անգամ եթե դուք անծանոթ եք, և նրանք սեփական խնդիրների պակաս էլ չունեն։ Այնպես որ, անհամբեր սպասում եմ ձեր երկրի ու մարդկանց հետ հանդիպմանը»:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ